Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ՋԻԼԻԶԱ ԳՅՈՒՂԼոռու մարզ

ԱՆՆԱ. «ՄԵԾԱՆԱՄ, ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»

Լոռու մարզի Ջիլիզա գյուղում, որ գտնվում է Վրաստանի սահմանին, բնակվում է Աննա –յանը: Նա սովորում է 5-րդ դասարանում, ու շատ է տխրում, որ իրենց դպրոցում շատ քիչ երեխաներ կան, երազում է շատ երեխաներ լինեն, որ նրանց հետ խաղա. «Այդպես ավելի հետաքրքիր կլինի»:

Ասում է, որ ցանկանում է ատամնաբույժ դառնալ, եւ որպեսզի երեխաները չվախենան սրսկվելուց, նրանց համար Կոմիտասի «Կաքավիկը» կերգի. «Մենք չորս ընկերուհիներով միշտ բժիշկ-բժիշկ ենք խաղում, երկուսը բժիշկ են լինում, երկուսը՝ հիվանդ»:

Աննան շատ է սիրում անգլերենի դասերը ու հատկապես անգլերենի ուսուցչուհի ընկեր Նատալիին, որովհետեւ նա բարի է. «Անգլերեն մի քիչ խոսում եմ ու երազում եմ Ֆրանսիա գնալ, հեռուստացույցով էյֆելյան աշտարակն եմ տեսել, համ բարձր էր, համ էլ գեղեցիկ: Համ էլ էնտեղ մոդա են ցույց տալիս: Ամերիկա էլ եմ գնալու, որ մեծանամ»: Իսկ այ Վրաստան չի ուզում գնալ, ասում է, որ հետաքրքիր չի իրեն, քանի որ արդեն մի քանի անգամ գնացել է: Ու չնայած իրենց գյուղից Վրաստանը երեւում է, ընդամենը մի գետ է բաժանում, սակայն Վրաստան գնալու համար մոտ 100 կմ պետք է գնա, որպեսզի սահման անցնի Բագրատաշենից:

Երեւանն ավելի հեռու է, այդ իսկ պատճառով Աննան միայն մի անգամ է եղել Երեւանում, դիտել է «Սառցե թագուհին»: Աննան իրենց ընտանիքում ամենամեծն է, փոքրիկ քույրիկ եւ ապերիկ ունի, ուզում է, որ նրանք իրեն լսեն. «Բայց ապերս երեք տարեկան է, ինքը լավն է, բայց ինձ ոչ միշտ է լսում»: «Աստղամանուկն» է. «Դա տղայի մասին է, որն ագահ էր ու չար: Ինքը շատ գեղեցիկ էր ու ծաղրում էր բոլորին; Վերջում  Աստղամանուկը պատժվում է, տգեղանում: Իմ բոլոր ընկերները բարի են, Աստղամանուկի պես չեն: Ես նրանց հետ  համ խաղում եմ, համ էլ երգում եմ: Ամենաշատ «Կաքավիկն» եմ սիրում երգել»:

Փոքրիկ աղջիկն իրենց գյուղն էլ է շատ սիրում, որովհետեւ «շատ սիրուն է, շատ անտառներ ու սարեր կան, Չախալաբերդը կա, շատ ուրց ու երիցուկներ ունենք»:

Աննաի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Տիգրան Առաքելյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար