Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ԹԼԻԿ ԳՅՈՒՂԱրագածոտնի մարզ

ԱՆԱՀԻՏ. «ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՋՈՒՐ ՉԿԱ, ԱՍՖԱԼՏ ՉԿԱ»

10-ամյա Անահիտ Մստոյանը ապրում է Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում: Գյուղը գտնվում է Թուրքիայի սահմանին. «Մեր գյուղից երեւում է Ալամ բնակավայրը: Ասում են՝ այնտեղ թուրքեր ու քրդեր են ապրում, մի օր կուզեմ գնամ տեսնեմ՝ ինչ կա այնտեղ, մարդիկ ինչով են զբաղված»:

Անահիտն ամենից շատ կուզեր, որ իր դասարանում երեխաները շատ լինեին, բայց ընդամենը 4-ն են. «Մեր գյուղում 100 մարդ կա, բոլորը գնացել են Ռուսաստան: Մեր դասարանում երրորդ ու չորրոդ դասարանի երեխեքը միասին են սովորում»:

Կապուտաչյա Անահիտի ընտանիքը երկու շուն ունի՝ Ռեքսն ու Քոթոթը. «Քոթոթը փոքրիկ է ու չարաճճի, մեր շորերից քաշքշում է: Ինքն ամենաշատն իմ փոքրիկ ապերիկի հետ է խաղում: Բոլորը գյուղացիները կենդանիներ են պահում՝ կով, իշուկ, հավ, շունիկներ…  գարի ու ցորեն են ցանում: Ես մեր հավերի ձվերն ամեն օր բերում եմ հավաբնից»:

«Մենք մի ժամանակ թուխս ունեինք, թուխսն էլ ճուտիկներ ուներ, ես իրենց կուտ էի տալիս: Հիմա իրենք մեծ հավեր են դարձել»:

Անահիտը շատ է սիրում նկարել, եւ ափսոսում է, որ դպրոցում նկարչական խմբակ չկա. «Ես սիրում եմ նկարել՝ բնություն, եղնիկ, արեւ, նապաստակ…Կոմպյուտերով նայում եմ ու նկարում եմ: Ափսոս դպրոցում նկարչության խմբակ չունենք: Մենք տանը իոնիկա ունենք, պապաս նվագում է, ես երգում եմ»:

Երբ գնացել է Երեւան, եղել է թատրոնում եւ Cityzen մասնագիտությունների քաղաքում, վարսավիրի մասնագիտությունն է ընտրել, եւ շատ է հավանել. «Մեր գյուղում վարսավիրանոց ու ատամնաբուժարան չկա: Որ մեր ատամները ցավում եմ, Արմավիր ենք գնում: Համ կուզենամ ատամբաբույժ դառնամ, համ վարսավիր»:

Բայց մինչ այդ պետք է լավ սովորել, իսկ Անահիտը ջանում է, եւ դպրոցից միայն 9-եր ու 10-եր է տուն տանում: Նա շատ է սիրում իր գյուղը, բայց… «Ես մեր գյուղը շատ եմ սիրում, բայց ուզում եմ  մեր գյուղից գնամ, որովհետեւ մենք ջուր չունենք, մեր ջուրը գետի ջուր ա ու կեղտոտ ա: Ես հոգնում եմ, որ գնում եմ ջուր բերելու, ուզում եմ ծորակից ջուր կա: Համ էլ մեր գյուղի փողոցները ցեխոտ են, ուզում եմ Երեւանի պես ասֆալտ լինի»:

Անահիտի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Տիգրան Առաքելյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար